2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցառմանը

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

2023 թ. սեպտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում կայանալիք «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (Clinton Global Initiative) միջոցառման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհայտարարի «Ավրորայի» հերոսների՝ 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդների անունները: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունը համախմբում է հանրային, մասնավոր եւ բարեգործական ոլորտների առաջնորդների՝ քայլեր ձեռնարկելու եւ դիմագրավելու ամենահրատապ գլոբալ մարտահրավերները:

«Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ ճանաչման արժանացնելով եւ աջակցելով աշխարհի անհայտ հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ օգնելու նրանց, ովքեր տուժել են մարդասիրական ճգնաժամերի եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով: Շարունակելով նվիրատվության շղթան՝ դափնեկիրը մրցանակի միջոցներն ուղղում է նրանց, ովքեր օգնում են առավել խոցելի խմբերին: «Ավրորան» հիմնադրվել է 2015 թվականին եւ այս ութ տարում զգալի ազդեցություն է ունեցել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Այն աջակցել է ավելի քան 400 նախագծի 56 երկրում՝ մինչ օրս օգնելով ավելի քան 2.7 միլիոն մարդու:
««Ավրորա» մրցանակը նորարարական մոդել է, որը դիմակայում է մարդասիրական ճգնաժամերին՝ աջակցելով ու առաջ մղելով անհայտ հերոսների ջանքերը եւ խթանելով նվիրատվության համաշխարհային շարժում», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: – «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության հետ, քանի որ այն եւս նպատակ ունի ստեղծելու տեղում գործունեություն իրականացնող մարդկանց համայնք, որը ձեռնարկում է քայլեր՝ դիմագրավելու ամենահրատապ մարտահրավերները»:

«Մեզ համար պատիվ է, որ «Ավրորայի» հերոսների անունները հայտնի կդառնան «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության 2023 թ. միջոցառմանը»,– ասաց «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Միլնը: – ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջինն ստեղծեց նվիրատվության այնպիսի մոդել, որը ճանաչման է արժանացնում եւ խթանում մարդասիրության ոլորտի առաջատարներին, որոնք գործում են տեղում՝ օգնության ձեռք մեկնելով մարդկանց: Մենք անհամբեր սպասում ենք այդ հերոսների ոգեշնչող պատմություններին, որոնց կծանոթանանք հաջորդ ամիս»:

Հիմնադրվելով 2005 թվականին ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն ստեղծել է համայնք, որի անդամները ձեռնարկում են քայլեր՝ շոշափելիորեն փոխելու մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում: Այս համայնքը ներառում է կառավարական, բիզնես եւ քաղհասարակական կազմակերպություններ, արդեն ճանաչում ունեցող եւ նոր առաջնորդների, ակտիվիստների, իրավապաշտպանների եւ ամենահրատապ խնդիրների դեպքում առաջնագծում գործող համայնքային աշխատողների: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն աշխատում է գործընկերների հետ՝ մշակելու «Հանձնառություններն ի գործ» (Commitments to Action) ռազմավարություն, որն առաջարկում է նոր, հստակ եւ չափելի լուծումներ: 2005 թվականից ի վեր «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցով գործարկվել է ավելի քան 3.900 «հանձնառություն»:

Անցած ամիս Քլինթոնները նշեցին, որ այս տարվա միջոցառման նպատակն է քննարկել, թե ինչպես շարունակել առաջ շարժվել՝ անկախ դժվարություններից, եւ կառուցել ավելի կայուն ապագա բոլորի համար:

2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտվել է 2023 թ. մայիսի 1-ին: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 700 հայտ 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից:

«Ավրորա» մրցանակի ութերորդ դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ.: