Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների տեսահսկումն ապօրինի է․ Fip

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Հուլիսի 3-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր հասարակական տրանսպորտով։ Տեսանյութը վերցված էր ավտոբուսներում տեղադրված անվտանգության տեսախցիկներից․ այն իր ֆեյսբուքյան էջում վերբեռնել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» գրել էր, որ տեսանյութի արտահոսքն ապօրինի է, քանի որ այդպիսի տեսանյութերը հրապարակման ենթակա չեն և տեղադրված են ավտոբուսի սրահում անվտանգության, ինչպես նաև վարորդների կարգապահության վերահսկման նպատակով

Մեր հրապարակման հիման վրա Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հարուցել է վարչական վարույթ՝ Երևան քաղաքի հանրային տրանսպորտում իրականացվող տեսահսկման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին ստուգելու համար։

Վարույթի արդյունքում պարզվել է, որ Գործակալությունը դեռևս 2021 թվականին Երևանի քաղաքապետարանից պահանջել է կասեցնել երթուղային ավտոբուսների տեսանկարահանումը, մինչև անհրաժեշտ իրավական հիմքերի և կարգավորումների ապահովումը, սակայն քաղաքապետարանը մինչև օրս շարունակում է տեսանկարահանում իրականացնել։

Այս վարույթի շրջանակում հուլիսի 23-ին իրականացվել են վարչական լսումներ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, որոնք պարզաբանումներ են տվել։

Վարույթի արդյունքում Գործակալությունը եկել է այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մինչև օրս իրականացվող տեսահսկումն ապօրինի է։ Առկա չէ խնդրո առարկա տեսանյութերի հրապարակման իրավական հիմք, սակայն փաստացի տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային տրանսպորտում իրականացված տեսաձայնագրության (տեսանյութի) հրապարակում, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանի կողմից անձնական տվյալների մշակումը խնդրահարույց է ոչ միայն օրինականության, այլ նաև անվտանգության ապահովման կանոնների տեսանկյունից:

Արդյունքում, Գործակալությունը որոշել է արգելել Երևանի քաղաքապետարանին շարունակել տեսահսկման իրականացումը, մինչև այն կհամապատասխանեցվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ չնայած Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զգուշացմանը՝ Երևանի քաղաքապետարանը մինչև օրս ապօրինի կերպով զբաղվում է ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների միջոցով քաղաքացիների անձնական տվյալների մշակմամբ, ինչպես նաև թույլ է տալիս այդ տվյալների արտահոսքը։

Եվ քանի որ չկան տեսանյութի հրապարակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը՝ դրա տարածումն ապօրինի է, հետևաբար, մի շարք լրատվամիջոցներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, խախտել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ հրապարակելով այդ տեսագրությունը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։