Հայտնի են «Ներուժ 4.0» ծրագրի հաղթողները

Լուրեր

23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
23.06.2026 | 16:55
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
23.06.2026 | 16:48
Կարծում եմ` ճիշտ էր «կարմիր գծերը» թանկացնելը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 16:46
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կարտահանվի Հայաստան
23.06.2026 | 16:39
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել
Բոլորը

Ավարտվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 23-28-ը Դիլիջանում անցկացված «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: Օգոստոսին 27-ին տեղի է ունեցել միջոցառման փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են ծրագրի հաղթողները:

ՀՀ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունել է «Ներուժ 4.0» ծրագրի մասնակիցներին՝ հայրենադարձվելու ցանկության, Հայաստանում ընկերություն հիմնելու և աշխատելու նախաձեռնության համար: Նա շնորհավորել է հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին ծրագրին աջակցելու համար: Իսկ այն թիմերին, որոնք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, նախարարի տեղակալը հորդորել է չհիասթափվել, այլ ջանքեր գործադրել իրենց տեխնոլոգիական և գործարար ներուժը իրագործելու ուղղությամբ:

«Ներուժ 4.0»-ի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ վերհիշելով «Ներուժ» ծրագրի ստեղծման պատմությունը, որի ակունքները հասնում են մինչև 2018 թվական: Նա պատմել է, որ ծրագրի հիմքում Հայաստանի և Սփյուռքի միջև երկկողմ փոխշահավետ համագործակցության մոդելն է: Այս համատեքստում նա ընդգծել է, որ, իր պատկերացմամբ՝ Սփյուռքի կողմից իրական բարի գործը հայրենիքում աշխատող բիզնես հիմնելն է, ոչ թե պարզապես բարեգործություն անելը կամ սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ Հայաստանում աշխատատեղեր պահելը, և «Ներուժ» ծրագիրը հենց դրա մասին է:

Մխիթար Հայրապետյանը նաև պարզաբանել է, որ այս տարի «Իմ քայլը» հիմնադրամը ակտիվ մասնակցություն չի ունեցել ծրագրին, քանի որ ՀՀ Կառավարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ամբողջությամբ ստանձնել են «Ներուժի» առաջնորդությունը և հաջողությամբ իրականացնում են ծրագիրը:

Մինչ միջոցառման փակման պաշտոնական արարողությունը՝ տեղի է ունեցել մասնակից թիմերի տեխնոլոգիական, նորարարական գաղափարների և նախագծերի շնորհանդեսը (փիչինգը), որի գնահատման հիման վրա նախապես ձևավորված հանձնաժողովը որոշել է ծրագրի հաղթողներին:

Այս տարվա ծրագրով հաղթող թիմերը, որոնք պետք է ստանան դրամաշնորհ Հայաստանում ստարտափ հիմնելու և իրենց կողմից ներկայացված գաղափարները կյանքի կոչելու նպատակով, որոշվում են երկու մակարդակում՝ գաղափարի փուլում գտնվող թիմեր և պրոդուկտ ունեցող թիմեր:

Հանձնաժողովի որոշմամբ՝ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է Propulsion Lab-ը, 2-րդ տեղը` Dynamica-ն, 3-րդ տեղը` Maestrolls-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող է ճանաչվել Waveye Inc ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրել է Parsl.ai-ը, 3-րդ տեղը` OQNI ընկերությունը։

Նշենք նաև, որ ծրագրի մասնակիցներից Starship Armenia և Tripanova թիմերը համապատասխանաբար 3000 և 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ են ստացել Rocket Systems ընկերության կողմից, իսկ Dynamica և OQNI ընկերությունները խորհրդատվական աջակցություն կստանան Saege Consultants ընկերության կողմից՝ հանրային կապերի ռազմավարություն գրելու հարցում:

Դիլիջանում օգոստոսի 23-28-ն անցկացված «Ներուժ 4.0» ծրագրին մասնակցել է 22 թիմ աշխարհի 7 երկրից: 6-օրյա միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ժամանած թիմերը հնարավորություն են ունեցել լսելու ոլորտային բացառիկ դասախոսություններ, աշխատելու մենթորների հետ և է՛լ ավելի ներկայանալի դարձնելու իրենց շնորհանդեսները: Նրանք նաև հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը, փոխանակվելու գիտելիքներով և փորձով, ինչպես նաև շփվելու աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թիմերի հետ։

2018 թվականին մեկնարկած «Ներուժ» պետական ծրագրի նպատակն է խթանել Սփյուռքի մասնագիտական հայրենադարձությունը` նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է չորս միջոցառում՝ «Ներուժ 1.0»-ը՝ 2018 թ., «Ներուժ 2.0»-ը՝ 2019 թ., «Ներուժ 3.0»-ը՝ 2022 թ. և «Ներուժ 4.0»՝ 2023 թ.: