ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն կոչ է անում պետություններին` քայլեր ձեռնարկել երեխայի իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ առաջին ուղեցույցի դրույթներին համապատասխան

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն առաջին անգամ հստակորեն սահմանում է երեխայի՝ մաքուր, առողջ և կայուն միջավայր ունենալու իրավունքը՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների պարտավորությունների համապարփակ մեկնաբանություն ներկայացնելով:

Այս Կոնվենցիան, որ մշակվել է 1989 թվականին և վավերացվել 196 պետությունների կողմից, սահմանում է երեխայի համընդհանուր իրավունքները, ինչպիսիք են կյանքի, կյանքի պահպանման, զարգացման և առողջության իրավունքները: Ընդհանուր մեկնաբանությունն, իր հերթին, իրավական ուղեցույց է տրամադրում այն մասին, թե ինչ են ենթադրում այս իրավունքները օրենսդրության որոշակի թեմաների կամ ոլորտների համար: Նոր հրապարակված «Ընդհանուր մեկնաբանություն թիվ 26 երեխայի իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ. հատուկ շեշտադրում կլիմայի փոփոխությանը», հստակորեն անդրադառնում է ստեղծված արտակարգ իրավիճակին կլիմայի ոլորտում, կենսաբազմազանության քայքայմանը և համատարած աղտոտմանը՝ նախանշելով հակաքայլեր՝ պաշտպանելու երեխաների կյանքն ու կյանքի հեռանկարները: Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների կոմիտեի անդամ Ֆիլիպ Ժաֆեն (Philip Jaffé) նշում է.

«Ամբողջ աշխարհում երեխաներն են առաջնորդում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը՝ կոչ անելով իրենց կառավարություններին և կորպորացիաներին՝ քայլեր ձեռնարկել մոլորակի և իրենց ապագայի պաշտպանության համար: Երեխայի իրավունքների կոմիտեն իր թիվ 26 ընդհանուր մեկնաբանությամբ ոչ միայն ականջալուր է լինում այս կոչին ու բազմապատկում երեխաների ձայնը, այլև հստակ սահմանում է երեխայի իրավունքները շրջակա միջավայրի հետ կապված, որոնք անդամ պետությունները պետք է հարգեն, պաշտպանեն և իրացնեն… միասին և հրատապ կարգով»:

«Այս նոր Ընդհանուր մեկնաբանությունը կարևոր քայլ է դեպի ընկալում, որ Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու մաքուր, առողջ և կայուն միջավայրում: Կառավարություններն այժմ պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն գլոբալ բնապահպանական ճգնաժամը լուծելու համար, որպեսզի կյանք տան այս ոգեշնչող խոսքերին», – նշել է Մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդը (David Boyd):

Ընդհանուր մեկնաբանություն թիվ 26-ը հստակեցնում է, որ պետությունները պատասխանատու են ոչ միայն երեխայի իրավունքները անմիջական վնասից պաշտպանելու, այլ նաև ապագայում նրանց իրավունքների կանխատեսելի ոտնահարումների համար՝ պայմանավորված պետությունների այսօրվա գործողություններով կամ անգործությամբ: Ավելին, այն ընդգծում է, որ պետությունները կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն իրենց սահմաններում տեղի ունեցող բնապահպանական վնասների, այլ նաև իրենց սահմաններից դուրս շրջակա միջավայրի վնասների և կլիմայի փոփոխության վնասակար ազդեցության համար: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել անբարենպաստ իրավիճակներում հայտնված երեխաներին բաժին ընկնող անհամաչափ վնասներին:

Երեխայի իրավունքների կոնվենցիան վավերացրած 196 պետություններին կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ ածուխի, նավթի և բնական գազի գործածության աստիճանական դադարեցումը և անցում կատարել դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ, բարելավել օդի որակն ու ապահովել մաքուր ջրի հասանելիություն, փոխակերպել արդյունաբերական գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունը՝ առողջ և կայուն պարեն արտադրելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։

Terre des Hommes-ը` Կոմիտեի պաշտոնական գործընկերը Ընդհանուր մեկնաբանության թիվ 26-ի մշակման գործում, բազմաշերտ շահագրգիռ կողմերի հետ ղեկավարել է մի գործընթաց, որի ընթացքում առցանց խորհրդատվությունների միջոցով զգալիորեն ներգրավել է երեխաներին տեքստի ձևն ու բովանդակությունը մշակելու համար: Երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը համակարգել է համաշխարհային/գլոբալ փորձագետների խորհրդատվական խումբը և 11-ից 17 տարեկան 12 երեխա -խորհրդատուների թիմի աշխատանքը՝ Կոմիտեին աջակցելու համար: Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), որպես Խորհրդատվական խմբի անդամ, տրամադրել է հետագա մասնագիտական փորձաքննություն և օգնել կարծիքներ հավաքագրել ամբողջ աշխարհի երեխաներից՝ որպես խորհրդատվական գործընթացի մաս:

Terre des Hommes-ը` Կոմիտեի պաշտոնական գործընկերը Ընդհանուր մեկնաբանության թիվ 26-ի մշակման գործում, ղեկավարել է գործընթացը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում առցանց խորհրդատվությունների միջոցով զգալիորեն ներգրավել է երեխաներին՝ տեքստի ձևն ու բովանդակությունը մշակելու համար: Երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը համակարգել է գլոբալ փորձագետների խորհրդատվական խումբը և 11-ից 17 տարեկան 12 երեխա -խորհրդատուների թիմի աշխատանքը՝ Կոմիտեին աջակցելու համար: Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), որպես Խորհրդատվական խմբի անդամ, տրամադրել է հետագա մասնագիտական փորձաքննություն և օգնել կարծիքներ հավաքագրել ամբողջ աշխարհի երեխաներից՝ որպես խորհրդատվական գործընթացի մաս:

Երեխա-խորհրդատուներից մեկը՝ 17-ամյա Անիվան, որ կլիմայի և երեխայի իրավունքների գծով ակտիվիստ է Խաղաղօվկիանոսյան կղզիներից, նշում է. «Ինձ համար «Ընդհանուր մեկնաբանությունը» փոփոխություն է ենթադրում աշխարհի մակարդակով, որն անհրաժեշտ է հիմա, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել բնապահպանական խնդիրների դեմ պայքարում և գլոբալ քայլեր ձեռնարկել մեր և գալիք սերունդների համար մեր մոլորակը պաշտպանելու համար: Այն երեխաներին ավելի ամուր հիմք է տալիս միջազգային իրավունքի մեջ՝ պաշտպանելու մեր իրավունքները առողջ շրջակա միջավայր ունենալու համար: Համաշխարհային մասշտաբով մենք ավելի շատ գործողությունների ականատեսն ենք լինում մարդկանց կողմից շրջակա միջավայրը պաշտպանելու գործում Մարդու իրավունքների միջոցով, և ԸՄ26-ը դրա կարևոր բաղադրիչն է»:

Թիվ 26 ընդհանուր մեկնաբանությունը օգնում է մեկնաբանել Փարիզի համաձայնագրով պետությունների պարտավորությունները՝ հարգելու, խթանելու և հաշվի առնելու երեխայի իրավունքների պարտավորությունները՝ կլիմայի փոփոխությանն ուղղված քայլեր ձեռնարկելիս: Այն նաև հստակեցնում է, որ երեխայի իրավունքների վրա ազդեցության գնահատում պետք է իրականացվի շրջակա միջավայրի հետ կապված բոլոր՝ օրենսդրական, քաղաքականության, ինչպես նաև նախագծերի, կանոնակարգերի, բյուջեի կամ այլ որոշումներ իրականացնելիս: Պետությունները պետք է պարբերաբար զեկուցեն ՄԱԿ-ի կոմիտեին երեխաների բնապահպանական իրավունքների պաշտպանության հարցում իրենց ձեռք բերած համապատասխան առաջընթացի մասին:

«Կլիմայի ոլորտի ֆինանսավորումը և քաղաքականության հետ կապված որոշումները շարունակում են անտեսել երեխաների կարիքները», – նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների պաշտպանության և կլիմայական գործողությունների գծով հատուկ խորհրդական Պալոմա Էսկուդերոն (Paloma Escudero): «Իրերի այս դրությունը պետք է փոխվի: Ընդհանուր մեկնաբանությունը պետություններին ուղղված հրատապ կոչ է՝ առաջնահերթ ուշադրություն դարձնել գործողություններին՝ կլիմայի փոփոխության հետևանքով ազդված մանկության բոլոր ոլորտներում, ինչպիսիք են երեխայի կրթության իրավունքը, անվտանգ ջուր և առողջ միջավայր ունենալու իրավունքները: Կլիմայական ճգնաժամը երեխաների իրավունքների ճգնաժամ է։ Յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները մոլորակի յուրաքանչյուր անկյունում, հատկապես այն տղաների և աղջիկների, որոնց երկրներն ամենաքիչն են ազդեցություն ունեցել խնդրի գոյացման գործում, բայց առերեսվում են ամենավտանգավոր ջրհեղեղներին, երաշտներին, փոթորիկներին և տապին»:
###