Խաչարձան գյուղի անտառում արշավախումբ է մոլորվել․ օգնել են փրկարարները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
Օգոստոսի 26-ին, ժամը 19։46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարաներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով ուղեկցել Դիլիջան քաղաք. ոտքը վնասած ՌԴ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:

Նույն օրը մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ա․ Ժ․-ին (ծնված 2002 թ.), Վ․ Բ․-ին (ծնված 2002թ.), Ե․ Ս․-ին (ծնված 2002 թ.) և մոտեցրել Գողթ գյուղ:

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են Աբովյան քաղաք: