ՖԻՖԱ-ն պաշտոնանկ է արել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝ աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստուհուն համբուրելու համար

Լուրեր

07.04.2026 | 22:34
Գուսան Շերամի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
07.04.2026 | 22:19
ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը
07.04.2026 | 22:02
ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
07.04.2026 | 21:46
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության ժամանակ ազգային հավաքականի ֆուտբոլիստուհուն համբուրելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Որակազրկումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև պաշտոնյայի նկատմամբ կարգապահական վարույթի ավարտը։ Նրան նաև արգելված է մոտենալ ֆուտբոլիստուհի Հենիվեր Հերմոսոյին, ում նա համբուրել է։

Օգոստոսի 24-ին ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռուբիալեսի նկատմամբ վերոհիշյալ մրցաշարում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ավելի ուշ իսպանացի նախկին ֆուտբոլիստուհի Անա Ռոմերոն հորդորել էր նրան պաշտոնաթող լինել։

Պարգևատրման արարողության ժամանակ Ռուբիալեսը մեդալ է հանձնել Իսպանիայի հավաքականի ավագ Հերմոսոյին և համբուրել նրա շուրթերը, ինչի համար արժանացել է ԶԼՄ-ների և իսպանացի քաղաքական գործիչների քննադատությանը: Սկանդալից հետո Ռուբիալեսը ներողություն է խնդրել և հայտարարել, որ դա արել է առանց չարամտության։