Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան
Քաղաքականություն
25.08.2023 | 18:11Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարել է Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ։
«Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է դեսպանը։
Դիվանագետը հավելել է, որ Իրանը և Հայաստանը, հատկապես Հայաստանի անկախությունից ի վեր, ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։