ՔՆՆԱՐԿՈՒՄ. Մակրոնը դատապարտեց Ադրբեջանին․ զգուշացում` Ալիևին․ ՄԱԿ ԱԽ-ի բանաձև կընդունվի՞

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ այն անընդունելի որակելով։ Ֆրանսիայի նախագահը Le Point-ին տված հարցազրույցում պնդում է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մակրոնը կողմ է ժողովրդի ինքնիշխանությանը։ Մակրոնը նշել է՝ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է։

«Մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը, Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,- ասել է նա։

Ի՞նչ ճնշման մասին է խոսում Ֆրանսիայի նախագահը, որն Իլհամ Ալիևի անձնական թշնամիների շարքում առաջնակարգ դիրքեր է գրավում։ Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է, որ Փարիզը պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։ Մանրամասներ ֆրանսիական լրատվամիջոցը չի հաղորդում։

Հայտնի չէ՝ սա հնացա՞ծ տեղեկություն է, թե՞ նոր գործընթացի մասին է ակնարկվում։ Ինչո՞ւ հնացած, քանի որ նշվում է հաջորդ շաբաթ ֆրանսիական քաղաքների կողմից հումանիտար բեռներ ուղարկելու սցենարի մասին, մի բան, որ շաբաթներ առաջ արդեն տեղի ունեցել է։ Ամեն դեպքում, նշվում է, թե շարասյունը կուղեկցեն սենատորներ Բրունո Ռետալոն, Քսավիե Բերտրանը և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ֆրանսիական արդեն իսկ ուղարկված բեռնատարներն այս անձինք չեն ուղեկցել։

Եվ մի՞թե ՄԱԿ-ի ԱԽ-ում ամեն ինչ ավարտված չէ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցում։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ Աղդամի ճանապարհի և Լաչինի միջանցքի համաժամանակյա բացո՞ւմ, թե՞ հնարավոր է բացել միայն Լաչինը, և ի՞նչ միջոցներով։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը, քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան