905 մլն դրամ՝ «Մարգարա» մաքսակետի կառուցման համար․ երբ կգործի այն՝ հայտնի չէ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ կառավարությունը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսային կետի կառուցման ու կահավորման նպատակով հատկացրել է 905․3 մլն դրամ՝ մոտ 172 մլն դրամով ավելի, քան նախապես հայտարարվել էր։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ օգոստոսի 17-ին Պետական եկամուտների կոմիտեն նոր պայմանագիր է կնքել «ԱՐՏԿՈՆ» ՓԲ ընկերության հետ՝ «Մարգարա» մաքսային կետի կառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման համար։ Այս պայմանագրով պետությունը կառուցապատողին վճարել է 620․8 մլն դրամ։ Մաքսակետի կառուցման 1-ին փուլի աշխատանքները ևս իրականացրել է «ԱՐՏԿՈՆ»-ը՝ 250․6 մլն դրամով։

Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական պարզ փորձաքննությունն իրականացրել է «ԱՍ նախագիծ» ՍՊԸ-ն՝ 1․1 մլն դրամով։ Մաքսակետի կառուցման 1-ին փուլի աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության համար ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել «Տամո-Շին» ՍՊԸ-ի հետ՝ 3 մլն դրամով, նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել և հեղինակային հսկողություն է իրականացնում «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն՝ 29․8 մլն դրամով։

«Մարգարա» մաքսակետը պետք է արդեն այս ամռանը սպասարկեր հայ-թուրքական սահմանը հատող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Դեռ 1 ամիս առաջ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան, և պայմանավորվածությունն ուժի մեջ է։

Մինչդեռ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը շարունակում է պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, իսկ թե երբ կարող է տեղի ունենալ փաստաթղթի ստորագրումը, հայտնի չէ։

Գայանե Խաչատրյան