Իսկ ուզող կա՞ր 10 մլրդ դրամը. Ավինյանը` համայնքին կառավարության հատկացումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Մեր հիմնական դրույթն է․ «Ասեք մեզ, մենք դա կանենք»․ պահանջը պետք է լինի երևանցուց,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նախընտրական քարոզարշավը շարունակում է Էրեբունի վարչական շրջանում։

Ավինյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքում առկա խնդիրներին․ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Երևան քաղաքում իրականացրել եմ շրջայցեր և շատ խնդիրներ ինքս ինձ համար բացահայտել եմ հենց այդ շրջայցերի ժամանակ։

Եվ այն խնդիրները, որոնք երևանցիները մեր առջև դրել են, մենք բացի նրանից, որ լուծումներ ենք տվել դրանց, նաև մեր ծրագրում դրանց ամբողջական համակարգային լուծումներն ենք առաջարկել․․․
Ցավոք սրտի՝ մենք դեռևս խոսում ենք այն մինիմալ խնդիրների մասին՝ կոյուղու, մանկապարտեզի, այգու բարեկարգման, մարդավայել նվազագույն պայմանների մասին»։

Անդրադառնալով Երևանում առկա խմելու ջրի հարցին՝ Ավինյանը նշեց․ «Իրականում մեր տանը նույն խնդիրն է։ Այս հարցը մեր տիրույթում չէ, բայց ես երեկ էրեբունցիներին խոստացել եմ, որ նույնիսկ եթե այդ խնդիրը մեկ այլ մարմին չկարողանա լուծել, ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք այդ խնդիրը կլուծենք»։

Հարցին՝ եթե դուք անգամ ձեր տան ջրի խնդիրը չեք կարողանում լուծել, քաղաքի ջրի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Այդ մանիպուլյացիաները պետք չէ անել, Վեոլիա ջուրն է պատասխանատուն։ Դա մաքուր մանիպուլյացիա է։ Մենք Վեոլիա ջրի հետ ունեցել ենք քննարկումներ առաջին հերթին կոյուղագծերի և ամբողջ ենթակառուցվածքների հիմնանորոգման հետ կապված։ Վեոլիա ջուրը շատ արդարացի ասում է, որ ինքը սահմանափակված է տարեկան ներդրումներ իրականացնել իքս չափով, որը բավական փոքր գումար է։ Եվ դա ամբողջ ջրագծերի փոփոխման համար բավարար գումար չէ։ Բայց նաև Վեոլիա ջուրը պետությանը տարեկան վճարում է վարձավճարներ՝ մոտավորապես 9-10 մլրդ դրամի չափով։ Լուծելու ենք հենց այդպես, խոսելու ենք կառավարության հետ, և այն գումարները, որոնք կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է հետ ուղղվեն այդ ջրագծերի կառուցման ու վերակառուցման համար։ Եվ դա իրագործելի խնդիր է, ես վստահ եմ, որ դա իրականացնելու ենք, ինչպես կառավարության հետ համատեղ իրականացրել ենք շատ այլ ծրագրեր։ Ամենակարևոր բանը, որ վերջին 1-1,5 տարում վերականգնել է քաղաքապետարանը, կառավարության, նախարարությունների հետ միասնական, մեկ օրակարգով աշխատանքն է»։

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները իշխանություններին մեղադրում են վարչական ռեսուրս շարաշահելու համար՝ նշելով, որ կառավարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում 10 միլիարդ դրամ է տրվել քաղաքապետարանի, մինչդեռ նախորդ 4 տարիներին այդ չափի գումարներ չէին տրամադրվում։ Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ավինյանը նշեց․ «Իսկ ուզող կա՞ր 10 միլիարդ դրամ։ Իսկ կա՞ր այդ մարդը, որը հասկանում էր՝ Երևանի այս ծավալի խնդիրները լուծելի չեն այն բյուջեի շրջանակում, որն ունի Երևան քաղաքը» ։

Մանրամասները՝ տեսանյութում։