Սի Ցզինպինն անսպասելիորեն չի մասնակցել BRICS-ի գագաթնաժողովի բիզնես ֆորումին. պատճառը ոչ ոքի հայտնի չէ

Լուրեր

06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Բոլորը

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն անսպասելիորեն բաց է թողել Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի բիզնես ֆորումը՝ իր փոխարեն ուղարկելով երկրի առևտրի նախարարին։ Վերջինը նրա անունից ելույթ է ունեցել՝ դատապարտելով «ԱՄՆ հեգեմոնիան», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սին, որը երկուշաբթի ժամանել է Յոհաննեսբուրգ՝ մասնակցելու խոշոր զարգացող տնտեսությունները միավորող BRICS-ի ամենամյա գագաթնաժողովին, երեքշաբթի կեսօրին պետք է ելույթ ունենար բիզնես ֆորումում՝ Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի առաջնորդների հետ միասին: Սակայն Չինաստանի առաջնորդը չի ներկայացել միջոցառմանը, իսկ պաշտոնական Պեկինը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն կարդացել է նախօրոք կազմված ելույթը, որը լի է եղել Միացյալ Նահանգների դեմ քողարկված հարձակումներով:

Հայտարարության մեջ Սին կոչ է արել աշխարհին խուսափել «նոր սառը պատերազմի անդունդն ընկնելուց»: Առանց ուղղակիորեն ԱՄՆ-ին անդրադառնալու՝ նա հայտարարել է, որ «իր գերիշխանությունը պահպանելու մոլուցքով զբաղվող ինչ-որ երկիր անում է ամեն ինչ՝ վնասելու զարգացող և ձևավորվող շուկայի երկրներին»։

Սի Ցզինպինի անսպասելի բացակայությունը հարցեր է առաջացրել դիտորդների մոտ: