Բռնության ենթարկված փոքրիկները խնամքի կենտրոնում են, ծնողները՝ բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անչափահաս դստեր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 34-ամյա Աննա Արևշատյանն այսօր տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Նա 7 օր կմնա կարանտինում, ապա կտեղափոխվի մեկուսարան։ Բռնության ենթարկված երեխան և մյուս 4 փոքրիկները խնամքի կենտրոններում են, հոգեկան ծանր վիճակում։ Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշում է՝ որքան էլ տարօրինակ թվա, սա փաստ է։ Այդ պատճառով խնամքի կենտրոններում հոգեբաններն ու սոցիալական աշխատողները դեռևս շատ զգուշավոր են շփվում փոքրիկների հետ։

Սահմռկեցուցիչ տեսանյութի հրապարակումից ժամեր անց այլ դաժան մանրամասներ հայտնի դարձան։ Մասնավորապես, ընտանիքի հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, ամիսներ առաջ ճաղերի հետևում է հայտնվել անչափահաս երկու դուստրերին բռնաբարելու մեղադրանքով։ Այդ ժամանակ երեխաներից մեկին 4 ամիս աջակցություն է ցուցաբերել Հայ օգնության ֆոնդը։

Միրա Անտոնյանը կարծիք է հայտնում՝ սա կարող է խոսել երկու բանի մասին․ կա՛մ մայրը մի քանի ամիսների ընթացքում փոխվել է և սկսել բռնություն գործադրել, կա՛մ երեխաներն արդեն սովորել են նման վերաբերմունքին։

Տեսանյութի հրապարակումից շատ չանցած ոստիկանությունը ձերբակալեց մորը, մեղադրանք առաջադրվեց միանգամից 4 հոդվածով՝ երեխաների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր ստեղծելու, ծնողի կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ծնողի կողմից անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու հատկանիշներով։

5 օր անց մի շարք կարևոր հարցեր անպատասխան են մնում։ Քննչական կոմիտեն չի շտապում նախաքննական նյութերից մանրամասներ հայտնել․ մինչ օրս հայտնի չէ՝ ո՞վ է տարածել տեսանյութը, ո՞ւմ համար է նկարահանվել բռնությամբ և սեքսուալ գործողություններով լի տեսարանը և, ի վերջո, ինչքա՞ն ժամանակ է, որ երեխան կամ երեխաները ենթարկվում են նման բռնությունների։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ցավով է նկատում՝ նման դեպքերի շարունակականությունը և կրկնությունը հանրության անտարբեր վերաբերմունքի հետևանք են։

Հիշեցնենք՝ Factor TV-ի նկարահանող խումբն այցելել էր Գավառի այն բնակարան, որտեղ ժամանակին վարձակալությամբ բնակվել էր ընտանիքը, և որտեղ տեղի էր ունեցել բռնությունը։ Հարևանները հիմնականում խուսափում էին որևէ բան ասել տեսախցիկի առաջ կամ նշում էին, որ չեն ճանաչել բռնարար ընտանիքին կամ չեն շփվել նրանց հետ։ Զառա Հովհաննիսյանը մատնանշում է նաև նախորդ տարի Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական սպանությունը։

Քաղհասարակության ներկայացուցիչները շարունակվող բռնություններում մատնանշում են նաև պետական կառույցների թերացումը։

Իրավապաշտպաններն այս փուլում նախընտրում են ձեռնպահ մնալ քննչական գործողություններին գնահատական տալուց՝ հույս ունենալով ժամանակի ընթացքում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ 5 երեխաները դեռևս կմնան խնամքի կենտրոններում, ինչից հետո ծնողական իրավունքի հարցը կվիճարկվի դատարանում։  Եթե Արևշատյանին և Մադաթյանին զրկեն ծնողական իրավունքից, ապա երեխաներին կարող են որդեգրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան