Շատ կարևոր է արված այն շեշտադրումը, ըստ որի, Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից. «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վարչապետի ու պատվիրակության այցը Բրյուսել հաջողված էր: Առհասարակ, շատ կարևոր է տարբեր երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ ունենալը: Դա կարևոր է հատկապես արևմտյան երկրների և Ռուսաստանի առումով: Կարծում եմ` երբևիցե չպետք է այդ տրամաբանությունից հրաժարվենք : «Փաստ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության բրյուսել յան այցին:
Ինչ վերաբերում է այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Դավիթ Բաբայանը նշեց. «Յուրահատուկ հանդիպում էր` հաշվի առնելով նախ այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳ նախարարի համար սա առաջին հանդիպումն էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Եվ բացի այդ` քանի որ իշխանափոխություն է եղել, այդ առումով ևս պետք է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինեն, տեսնեն` ընդհանուր լուծումներ կա՞ն, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ հանդիպման տևողությունը մոտ 4 ժամ է եղել, դա ևս հիմք է տալիս ենթադրել, որ այդ հարցերը քննարկվել են: Պաշտոնական Երևանը կրկին հաստատել է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Շատ կարևոր է նաև արված այն շեշտադրումը, ըստ որի, Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ հայատյացությունը դարձել է իրենց պետականության հիմքերից մեկը: Սա հակամարտության կարգավորման ամենագլխավոր խոչընդոտներից մեկն է»:

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում: