Տիգրան Ավինյանի անունը հիշատակվել է ամենահաճախը․ Անկախ դիտորդ դաշինքի ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Անկախ դիտորդ դաշինքը իրականացրել է հանրային աղբյուրներից ֆինանսավորում ստացող տեղեկատվական երեք հարթակների մշտադիտարկում՝

🔘 Առաջին լրատվական ալիք
🔘 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջ
🔘 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

Անկախ դիտորդի նպատակն էր պարզել՝ արդյոք այդ հարթակներում իրականացվող լուսաբանումը օգտագործվում է ընտրություններում Տիգրան Ավինյանին մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով:

Այս հարցին պատասխանելու նպատակով՝ հաշվել ենք 2022թ․ սեպտեմբերից (Տիգրան Ավինյանի նշանակումից հետո) մինչև 2023թ․ հուլիս ամիսներին Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Երևանի քաղաքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանի, Գևորգ Սիմոնյանի, Ստեփան Մաչյանի և Սուրեն Գրիգորյանի վերաբերյալ հիշատակումները վերոնշյալ հարթակներում:

Երևան քաղաքի պաշտոնական կայքում

🔵 Տիգրան Ավինյանը հիշատակվել է 66 անգամ,
🔵 Հրաչյա Սարգսյանը՝ 66 անգամ,
🔵 Լևոն Հովհաննիսյանը՝ 49 անգամ
🔵 մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 26 անգամ:

Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսաբանումներն ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի են։ Այս դեպքում լուսաբանումներ են համարվել նաև տեսանյութերում և լուսանկարներում նրանց հայտնվելը։

🔵 Տիգրան Ավինյանը հիշատակվել է 147 անգամ,
🔵 Հրաչյա Սարգսյանը՝ 126 անգամ,
🔵 Լևոն Հովհաննիսյանը՝ 92 անգամ,
🔵 մյուս երեք փոխքաղաքապետերը միասին՝ ընդհանուր 50 անգամ:

Առաջին լրատվականի կայք

Առաջին լրատվականի պաշտոնական կայքում ուսումնասիրվել են հոդվածներ պարունակող հրապարակումները։ Այստեղ հիշատակումների քանակային տարբերությունն էլ ավելի ցայտուն է:

🔵 Տիգրան Ավինյանը հիշատակվել է 60 անգամ,
🔵 Լևոն Հովհաննիսյանը՝ 4 անգամ,
🔵 Հրաչյա Սարգսյանը՝ 19 անգամ,
🔵 մյուս երեք տեղակալներից միայն Սուրեն Գրիգորյանը՝ 2 անգամ:

Արդյունքները կարող եք գտնել՝ անցնելով ՀՔԱՎ կայք։