Փյունիկը հայտարարեց Յուրիչիչի հեռանալու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը տեղափոխվում է ռումինական «Կլուժ»։ Այս մասին հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը։

Լուկա Յուրիչիչը երևանյան թիմին էր միացել 2022 թվականի ամռանը հարավկորեական «Գիմպո» ակումբից:

Յուրիչիչը իր գոլերով օգնել է «Փյունիկին» նախորդ մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ գրանցեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1): Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի վերջին գոլը ևս նրա անվան դիմաց է գրանցված («Փյունիկ» 1-2 «Բազել»):

26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Բացի ռմբարկու լինելուց, Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Ողջույն, Փյունիկի երկրպագուներ, մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը Փյունիկի մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության համար։ Երևանը ու Փյունիկը հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՜ջ, Փյունիկ»,-ասաց Լուկան՝ դիմելով երկրպագուներին։

«Փյունիկի» գույներով Յուրիչիչը ընդհանուր անցկացրեց 46 հանդիպում, դարձավ 25 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: