Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ:
67 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ եւ պարտվեց 2:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: