Համահայկական 8-րդ խաղերն ավարտվեցին

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ներկա է գտնվել  Համահայկական 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Գառնիի տաճարում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերին մասնակցել են 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Խաղարկվել է մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավարներ։

Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել  15 պետությունների 48 քաղաքներ։ Ամենաշատ մեդալները բաժին են  հասել Երևանի պատվիրակներին։ Համահայկական խաղերի ընթացքում սահմանվել են մի քանի մրցանակներ: Այսպիսով՝ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը, Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի  Սիդնեյ  քաղաքի պատվիրակությունը, Արդարացի խաղ անվանակարգում  հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը, Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը, Մարզական ոգի և արիություն  անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի  թիմը։ Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել է  Լոնդոնի թիմը, նույն անվանակարգի  մյուս հաղթողը Արթիկն է։

Համահայկական խաղերին աջակցել են շուրջ 2000 կամավորներ: Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի ջահը։