Խմած ժողովրդին հեշտ է կառավարել՝ տուր մի կտոր սոխ և մի բաժակ օղի. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ հայերը խաղողին և գինուն սակրալ նշանակություն էին տալիս հազարամյակներ շարունակ: Երբ որսը փոխարինվեց հողագործությամբ, խաղողը՝ որպես խորը արմատներ և շատ բարձր աճելու հնարավորություն ունեցող բույս, հանդես եկավ որպես երկիրն ու երկինքը կապող է խորհրդանիշ: Արարատյան դաշտավայրը դարձավ այն այն տեղը, որտեղից սկսվեց նոր քաղաքակրթությունը:

Անդրադառնալով իսլամական, մասնավորապես՝ սուֆիստական մշակույթին, հաղորդման հյուրը նշում է, որ գինու արգելքի և արաբական բանաստեղծների՝ գինու գովերգման մեջ իրականում հակասություն չկա: Գինեգործության հետ կապված բոլոր եզրույթներն այդ մշակույթում ունեն այլաբանական, փոխաբերական իմաստ՝ Աստծո հետ ձուլվելու գաղափարն իրականացվում է սիրո և դրանից առաջացող հոգևոր էքստազի միջոցով:

Խոսելով ռուսական կայսրությունում ալկոհոլի յուրահատուկ օգտագործման մասին՝ Ավագ Հարությունյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ցարական Ռուսաստանում մի քանի անգամ ալկոհոլն արգելվում էր: Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ երկրում գործերը քիչ թե շատ նորմալ էին գնում, և կառավարությունը սկսում էր մտածել մարդկանց առողջության մասին: Բայց երբ խնդիրները խորանում էին, այդ դեպքում ալկոհոլի օգտագործումն ազատականացվում էր:

«Երբ չես կարողանում կառավարել հասարակությունը, ամենահեշտ ճանապարհը հարբեցողությունն ու թմրամոլությունն է»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան