Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հաղթողները

Լուրեր

23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

Կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբով անցկացված մրցաշարին ավելի քան 140 մարդ է մասնակցել:

Կանանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1000 մետր լողատարածքն առաջինը հաղթահարել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Անահիտ Բարսեղյանը Երևանից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Ավետիսյանը Գյումրիից և արժանացել 500 հազար դրամ մրցանակի: Լավագույն եռյակը եզրափակել է Ամալյա Բարիկյանը Երևանից. բրոնզե մեդալի համար սահմանված էր 300 հազար դրամ մրցանակ:

Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

41-ից բարձր տարիքային խմբի կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղում Մարգարիտա Խոստիկյանն է, իսկ երրորդ տեղում՝ Յուլյա Միխեևան: Նրանք բոլորը Երևանից են: Հաղթողներին պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

41-ից բարձր տղամարդկանց պայքարում 1500 մետր լողատարածությունն առաջինը հաղթահարել է Անդրանիկ Խաչատրյանը Երևանից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Հանեսօղլյանը Գյումրիից, իսկ երրորդ տեղը՝ Արա Աբրահամյանը Երևանից: Նրանց պարգևատրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Տղամարդկանց առաջին՝ 18-40 տարիքային խմբում ոսկե մեդալին և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Մկրտիչ Ոսկանյանը քաղաք Աբովյանից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շահեն Խոնդկարյանը Երևանից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Երանոսյանը Գյումրիից: Այս տարիքային խմբի հաղթողներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խրախուսական մրցանակներ է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին՝ 71-ամյա Հասմիկ Գաբրիելյանին և 82-ամյա Հակոբ Թութունջյանին:

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել մասնակցության համար և նշել, որ մրցաշարի միջոցով մի շարք կարևոր խնդիրներ են վերհանվում:
«Մյուս մրցաշարերում, լողի մրցաշարի հետ համեմատ, մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում. սա խոսում է Հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքների, լողավազանների բացակայության մասին: Մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել, այն է՝ բոլոր խոշորացված համայնքներում ստեղծել մարզական կենտրոններ՝ մարզադպրոցներով, լողավազաններով և ֆիթնես կենտրոններով: Առաջին այդպիսի կենտրոնը կստեղծվի Եղեգնաձոր խոշորացված համայնքում, հաջորդը՝ Բերդում, և այդպես՝ բոլոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզիկական կուլտուրան և սպորտը զարգացնելու, ինչպես նաև առողջ սերունդ ունենալու և երիտասարդության համար զբաղվածության ավելի շատ միջոցներ ստեղծելու առումներով:

Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն: Ուզում եմ բոլորս ողջունենք ոչ մրցանակակիր բոլոր մասնակիցներին շատ ջերմ ու բուռն ծափերով»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին՝ այդ թվում ԿԳՄՍ նախարարությանը:

Մրցաշարի մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախքան «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին անդրադառնալը՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հայ պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և միջազգային խոշոր մրցաշարերում արդեն 324 մեդալ են նվաճել, մինչդեռ ամբողջ 2022 թվականի ընթացքում այդ թիվը 304 էր: Այնուհետև, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել սիրողական լողի մրցաշարի մասնակիցներին և շնորհավորել մրցանակակիրներին:

«Բաց ջրում լողը շատ բարդ է, առավել ևս, երբ ջուրը քաղցրահամ է և ծանր: Այդ իսկ պատճառով սա խնդիրներ պարունակող մրցում է, բայց քանի որ զգացվում է մեծ ոգևորություն և մասնակիցների ավելացում, գուցե սա լավագույն տարբերակն է մարդկանց մղելու դեպի առողջ ապրելակերպ, հատկապես՝ լող մարզաձևում, որն ամենաառողջարար սպորտաձևերից մեկն է: Նախորդ տարվա համեմատ այս տարի լողափին զգալիորեն ավելի շատ մարդիկ կան, երկրպագուների թիվն է ավելացել: Եթե չեն էլ համարձակվում լողալ, ապա գալիս երկրպագում են և մտածում են նաև մասնակցելու մասին, ինչը շատ ողջունելի է»,- ասել է Կարեն Գիլոյանը:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հաղթողներից Մկրտիչ Ոսկանյանը, որը երկրորդ տարին անընդմեջ հավասարը չունի իր տարիքային խմբում, նշում է՝ այս անգամ մրցակցությունը շատ ավելի թեժ էր, իսկ մրցաշարը միշտ շատ սպասված ու մոտիվացնող է. «Այս տարի ինձ ավելի լավ էի զգում, կարողացա նաև 4 րոպեով գերազանցել նախորդ տարվա արդյունքս և 1500 մետր լողատարածությունը հաղթահարել շուրջ 21 րոպեում: Սա բավականին լավ արդյունք եմ համարում: Այս տարի մրցակիցները շատ ավելի ուժեղ էին: Ընդհանուր առմամբ, մրցաշարը շատ հետաքրքիր ու հաջողված է. մղում է առողջ ապրելակերպ վարելուն, օգնում է, որ ավելի մոտիվացված լինենք ու զբաղվենք սպորտով»:

Հիշեցնենք՝ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական մրցանակներ. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ: