Որտեղ է բռնության ենթարկվել երեխան․ Factor TV-ն այցելել է Գավառի բնակարան, զրուցել հարևանների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Factor TV-ի նկարահանող խումբն այցելել է այն բնակարան, որտեղ մոր կողմից անչափահաս դուստրը ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների է ենթարկվել։ Ընտանիքն այժմ Գավառից տեղափոխվել է Երևան, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ բռնությունը կատարվել է Գավառում վարձակալված բնակարանում։ 

Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Արևշատյանը բռնության ենթարկում իր անչափահաս դստերը՝ ներգրավելով նաև մյուս երեխաներին։ Հինգ անչափահաս երեխա ունեցող ընտանիքում փոքրիկները բռնության են ենթարկվել նաև հոր կողմից։ Հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, սեռական բռնության է ենթարկել իր 7-ամյա դստերը։

Աննա Արևշատյանի հարևանները խստորեն դատապարտում էին ամուսինների պահվածքը, միաժամանակ, Factor TV-ի հետ զրույցում հավաստիացնում, թե ընտանիքին չեն ճանաչել, չեն շփվել, ինչպես նաև նրանց տանից երբևէ բռնության ձայներ չեն լսել։

Անչափահաս երեխային բռնության ենթարկելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երեխայի մայրը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով։ Երեխաների խնամքով առայժմ զբաղվելու է ՀՕՖ-ը։ Բռնարար մայրը, ի վերջո, ի՞նչ պատժաչափ կստանա, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է մի բան․ երեխաների հոգեբանությանը հասցված վնասը կարող է անդառնալի լինել և իր մասին հիշեցնել նրանց ամբողջ կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան