Մոսկվայի բոլոր օդանավակայանները միանգամից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թռիչքները Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններ՝ Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես սահմանափակվել են, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ Էքսպոկենտրոնի տարածքում, գիշերը հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մինչ այս Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների ժամանակ թռիչքների սահմանափակումներ եղել են առավելագույնը երկու օդանավակայանում, նշում է «Կոմերսանտ»-ը։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի ժամանակով 04:22-ին իր Telegram ալիքում հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որի բեկորներն «ընկել են «Էքսպոկենտրոնի» գոտում, շենքին էական վնաս չի հասցվել»։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությունից հետո անօդաչու թռչող սարքը փոխել է թռիչքի ուղին և ընկել Կրասնոպրեսնենսկայա ամբարտակի տարածքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա։

«Էքսպոկենտրոնի» մի կողմում Ռուսաստանի կառավարության շենքն է, մյուսում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը, որտեղ այս ամառ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Թռիչքների սահմանափակումները չեղարկվել են ժամը 04:30-ին ։