Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ 18-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

2018 թվականի հուլիսի 12-ին մամուլում հրապարակվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 44-ամյա Կարինե Խաչատրյանի ու 50-ամյա Նշան Սահակյանի նամակը, որտեղ վիճարկվում է 18-ամյա Գագիկ Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների օբյեկտիվությունը։

Երիտասարդի մահվան մասին ահազանգն ստացվել է 2018թ. հունիսի 25-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ ժամը 16։45-ին իրենց մոտ է տեղափոխվել Գագիկ Նշանի Սահակյանը՝ մահացած։

Հասկանալով որդեկորույս ծնողների վիշտը՝ այդուհանդերձ փաստում ենք, որ մամուլին տրամադրված նամակում օբյեկտիվ չեն ներկայացվել փաստական հանգամանքները։ Նկատի ունենալով հանրության հետաքրքրությունը` կից ներկայացնում ենք հուլիսի 12-ի դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2018թ. հունիսի 25-ին, Գ.Սահակյանը մորաքրոջ որդու՝ Ա.Կարապետյանի հետ գնացել է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում գտնվող ավազի հանքերի տեղում առաջացած լճում լողալու: Նշված տարածքում գտնվել են նաև այլ երիտասարդներ, այդ թվում՝ հարակից գյուղերից։ Ա.Կարապետյանի՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնած տվյալների համաձայն՝ ժամը 15-ի սահմաններում նկատել է, որ մորաքրոջ որդին ավտոմեքենայի մոտ կանգնած ծխում է, իսկ ինքը շարունակել է լողալ։ Որոշ ժամանակ անց Գ.Սահակյանին չի նկատել, իսկ շորերը գտնվել են ավտոմեքենայի մեջ։ Տարածքում գտնվող ծանոթ երիտասարդների հետ սկսել են որոնել նրան, այդ թվում՝ լճակի մեջ և ափից մոտ 2-3 մետր հեռավորության վրա՝ լճակի հատակին, գտել նրան ու անմիջապես տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Երիտասարդի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը դեռ չի ստացվել: Ըստ դիահերձման արդյունքների՝ Գ.Սահակյանի մահվան նախնական պատճառը եղել է ջրահեղձությունը:

Դեպքի վայրի զննությամբ նշված լճակից վերցվել է ջրի փորձանմուշ՝ երիտասարդի մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։

Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գ.Սահակյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Քննությամբ տվյալներ ձեռք չեն բերվել՝ դեպքի օրը լճակի տարածքում Գ.Սահակյանի մասնակցությամբ որևէ վիճաբանության վերաբերյալ: Պարզվել է նաև, որ երիտասարդը լողալ չի իմացել:

Շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հնարավոր ականատես այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փորձաքննության եզրակացության և քննության հետագա արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտե