Անձնագրերում այլևս օտարերկրյա պետություններում վավերականության կնիք չի դրվի․ նախագիծ

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է նախագիծ, ըստ որի՝ պետք է վերացվի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու իրավական հիմքը։ Նախագիծն այսօր տեղադրվել է e-draft հարթակում։

Ըստ որոշման նախագծի՝ Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված կանոնադրության 15.1 կետից հանվելու են «, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կարող են կատարել» բառերը։

Թիվ 821 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ հին նմուշի անձնագրերում սահմանված է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմք` առավելագույնը 10 տարի ժամկետով։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով սահմանված չէ անձնագրում նման նշում կատարելու պահանջ:

Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ նման կարգավորումը նպատակ է ունեցել ապահովել քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը` միաժամանակ կանխելով այն անձանց կողմից պետական սահմանի հատումը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում առկա են ՀՀ-ից բացակայելու արգելք կամ սահմանհատման որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ՀՀ-ից չբացակայելու արգելք սահմանող խափանման միջոց կիրառված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ այլ  հանգամանքով պայմանավորված):

Հետագայում «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների ընդունմամբ այս հարցը ստացել է այլ կանոնակարգում, մասնավորապես` նույնականացման քարտը սահմանվել է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար, իսկ կենսաչափական անձնագիրը` ՀՀ-ից դուրս գալու, ՀՀ վերադառնալու,  ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար:

Նոր իրավակարգավորումների պայմաններում այն անձանց, ում նկատմամբ սահմանված է ՀՀ-ից բացակայելու արգելք կամ քաղաքացին գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ տրամադրվում է միայն նույնականացման քարտ, իսկ անձնագիրը տրամադրվում է սահման հատելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին: Հարկ է նշել, որ 2011 թվականից ի վեր բիոմետրիկ անձնագրերը քաղաքացիներին տրվել են առանց անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու և մինչ օրս որևէ խնդիր չի առաջացել:

«Օրենսդրական նման կարգավորման պարագայում ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելը դառնում է իմաստազուրկ, բացի այդ, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու գործողությունը ավելորդ անհարմարություններ է առաջացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ վարչական մարմինի համար՝ առաջ բերելով լրացուցիչ հերթեր, դժգոհություններ», – գրված է նախագծի հիմնավորման մեջ։

Այդպիսով, Հայաստանից մեկնելու դեպքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել Ներքին գործերի նախրարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար։

Հիմնավորման մեջ նաև ասվում է, որ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

Անի Թամրազյան