Համահայկական խաղեր. հայտնի են կանանց լողափնյա վոլեյբոլի մրցանակակիրները
Համահայկական 8-րդ խաղերում ավարտվել է լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարը։ Առաջին տեղը զբաղեցրել է Գառնիի թիմը, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Դոնի Նախիջևանի թիմին։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ 3-րդ տեղի համար մրցել են Աշտարակի ու Երևանի թիմերը․ 2։1 հաշվով հաղթել է Աշտարակը։
Լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։