Թուրքիան կոչ է արել ՀՀ-ին՝ աջակցել Աղդամի երթուղու գործարկմանն ու «անհիմն» է անվանել Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետևում է միջանցքի հետ կապված քննարկումներին։ Անկարան նաև կոչով դիմել է Հայաստանին՝ աջակցելու Աղդամի երթուղու գործարկմանը, փոխանցում է Անադոլուն։

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի հետ կապված երկար քննարկումներին և հասկանում է այս հարցում Ադրբեջանի օրինական մտահոգությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը ձեռնպահ կմնա սադրիչ քայլերից և կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կաջակցի Աղդամ-Ստեփանակերտ երթուղու և այլընտրանքային այլ ուղիների օգտագործմանը՝ Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու համար, և կաջակցի հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիան նաև կարծում է, որ «Ադրբեջանի հասցեին Լաչինի ճանապարհի վերաբերյալ քննադատական արտահայտությունները հիմնավորված չեն»։