Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի սղություն․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ տեղեկացնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։
Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
«Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հաղորդագրությունում։