ՀՀ ՄԻՊ-ը հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին։ Հայտնում են Պաշտպանի գրասենյակից։

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից:

Անահիտ Մանասյանն անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին և մասնակիցներին՝ բեմում հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը:

Այս տարի փառատոնի բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, տեղի է ունեցել նաև երաժշտախմբի երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի ցուցահանդեսը:

«Այն ամենը, ինչ չի փոխանցվում, կորսվում է։ Դա վերաբերում է նաև մեր զգացմունքներին և զգացողություններին, առաջին հերթին` հենց սերը փոխանցելուն։ Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։

Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ կատարյալ են դարձնում։ Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, մեր առանձնահատկությունների ու դրանցով պայմանավորված` մեր կատարելության մասին է, ու որ ամենակարևորը` մեր զգացողությունները չկորցնելու ու դրանք փոխանցելու ունակության մասին է։ Ես այդ ամենը հենց «Ճախրուկներ»-ի հետ իմ անցած ճանապարհին եմ նաև սովորել։ Սիրե՜նք միմյանց, պարզապես շատ սիրե՜նք։ Իսկ ամենակարևոր բանը կյանքում հոգու թռիչք ունենալն է»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։ Նա նաև վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին: