Քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են՝ հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:

Քննարկվել են նշված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։
«Մեր նախորդ հանդիպման ժամանակ բարձրաձայնված խնդիրները հավաքագրվել են և ուղարկվել իրավասու մարմիններին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ լուծում տալ դրանց։ Մեզ համար շատ կարևոր է լուծման ուղիներ գտնելը, քանի որ հիմքում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցն է։ Այսօրվա հանդիպման նպատակը հենց սա է՝ հասցեավորել բոլոր խնդիրները և գնալ դրանց լուծման ճանապարհով»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ բռնի տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց հուզող հարցերը քննարկել են պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, նաև վստահեցրել, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։