Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ 2014 թ. Երևանի քաղաքապետարանն ավարտել է շինարարական աշխատանքները և շահագործման է հանձնել Մոնթե Մելքոնյան փողոցը՝ Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատված: Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Նախագծանախահաշվային փաթեթի պատրաստման աշխատանքներն ավարտված են և նախագիծը պատրաստ է: Այն ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում. ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս և Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3×3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ:

Ճանապարհահատվածի կառուցման համար ներկայումս ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև քննարկվում է նոր վարկային ծրագիր՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը: Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ սահմանված ընթացակարգի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համապատասխան Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ տվյալ ճանապարհահատվածի համար: Վերջինիս հաստատվելուց հետո, օրենքով սահմանված կարգով կմեկնարկի գույքերի իրացման գործընթացը, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները: