Փաշինյանն առաջարկեց 18 տարեկանից հնարավորություն տալ օգտվել անպտղության հաղթահարման պետական ծրագրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության 2023 թվականին պետական պատվերի շրջանակներում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների շրջանակը:

2023 թվականի հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող շուրջ 1500 զույգեր դիմել են անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թվականի տարեվերջ կանխատեսվում են ևս 750 շահառուների ներգրավում, կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ նախարարությանը առաջարկվում է  այդ ծրագրի համար ևս 500մլն դրամ փոխանցել:

«Ճիշտ ենք հասկանում, որ այս ընթացքում, ծրագրի փոփոխությունների արդյունքում այսօր ցանկացած կին, ով նման ցանկություն ունի՝ երեխա ունենալու, կարող է ծրագրից  օգտվել՝ անկախ սոցիալական վիճակից: Ով ուզում է երեխա ունենալ, ո՞ւր կարող է դիմել»,-դիմելով Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետը:

«Այո, պարոն վարչապետ, 36 տարեկանը լրացած  ցանկացած կին, երկու տարի ցանկություն ունեցած, բայց երեխա չունեցող կանայք հնարավորություն ունեն դառնալ այս ծրագրի շահառու՝ անկախ որևէ կարգավիճակից»,-պատասխանեց Ավանեսյանը:

Փաշինյանն առաջարկեց 18 տարեկանից հնարավորություն տալ օգտվել անպտղության հաղթահարման պետական ծրագրից։

Մինչև 2023 թվականի ավարտը կանխատեսվում է պատճառագիտական ծառայության տրամադրում ևս 1300 նոր շահառուների: Պատճառագիտական հետազոտության դեպքի միջին ծախսը կազմում է 0,107 մլն ՀՀ դրամ: Պատճառագիտական հետազոտության համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի 139,1 մլն ՀՀ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։