Ինչ կարող է իմանալ ռուսական ФСБ-ն ձեր մասին․ Yandex Go-ի տվյալների բազան՝հատուկ ծառայության թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից «Յանդեքս» տաքսի ծառայության հաճախորդների տվյալները շուրջօրյա ռեժիմով հասանելի կդառնան ռուսական հատուկ ծառայությանը։ Այդ օրն ուժի մեջ է մտնելու ՌԴ վարչապետի ստորագրած որոշումը, որի համաձայն՝ ինֆորմացիայի տարածման ռեեստրում ընդգրկված ընկերությունների տվյալները, այդ թվում՝ «Յանդեքս»-ինը, շուրջօրյա հասանելի են լինելու ФСБ-ին։ Մինչ այս որոշումը տաքսի ծառայությունն ուղևորների տվյալները իրավապահներին տրամադրում էր համապատասխան հարցումների և հիմնավորումների հիման վրա։ Ռուսական ոչ իշխանական «Մեդուզա» լրատվամիջոցը պնդում է, որ բոլոր տվյալները հասանելի են լինելու ФСБ-ին՝ անկախ նրանից՝ պատվերը կատարվել է Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում, որտեղ «Յանդեքս»-ը գործունեություն է ծավալում։

Հայաստանում «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչը «Րայդթեք ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն է, որի հետ ամբողջ աշխատանքային օրվա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ պետք է լինեն հավաստիացումներ, որ «Յանդեքս»-ի տեղական ներկայացուցիչը տվյալներ չի փոխանցի երրորդ կողմին։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կոչ է անում օնլայն ծառայություններից օգտվելիս պահպանել որոշ կանոններ, քանի որ անձի տվյալները պահվում են և կարող են դառնալ հասանելի, և պարտադիր չէ՝ միայն հատուկ ծառայություններին։ Մարտիրոսյանը «Յանդեքս»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումների անհրաժեշտություն է տեսնում։

«Յանդեքս»-ը պաշտոնապես հայտարարել էր, որ տվյալները կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ կատարվել է տաքսի ծառայության պատվերը, տեղական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն։ Սեպտեմբերի 1-ից այդ տրամաբանությունը չի փոխվի, ըստ «Մեդուզա»-ի՝ հավաստիացրել են ընկերությունից։

Արձագանքելով ՀՀ-ում տարածված մտահոգություններին՝ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել․ « Հաշվի առնելով հանրության հետաքրքրվածությունը Yandex-ի կողմից մշակվող տվյալների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները՝ հայտնում ենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում սկսել ենք խնդրո առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն: Ընթացքի մասին կհայտնենք պատասխան ստանալուն պես»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ՌԴ հատուկ ծառայությունները ցանկություն ունեն ՀՀ-ում ինչ-որ տեղեկություններ հավաքագրելու։

Ռուսաստանի վարչապետի որոշումից հետո եվրոպական երկրներում կտրուկ քայլերի են դիմել։ Ֆինլանդիայի և Նորվեգիայի հանրային ծառայությունների կարգավորիչ մարմինները ռուսական «Յանդեքս» ընկերության տաքսի ծառայությանն արգելել են իրենց հաճախորդների անձնական որևէ տվյալի փոխանցում Ռուսաստանի հատուկ ծառայություններին։

Ղազախստանում էլ մի քանի ժամով դադարեցվել է «Յանդեքս»-ի տեղական դոմեյնի աշխատանքը՝ ռեսուրսի ապարատային և ծրագրային համալիրների՝ երկրի տարածքից դուրս գտնվելու հետ կապված։ Այս պետությունն ընկերությունից պարզաբանումներ է պահանջել իր քաղաքացիների տվյալների անվտանգության վերաբերյալ։

Factor TV-ն կփորձի նաև ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանումներ ստանալ՝ արդյո՞ք հատուկ ծառայությունը զբաղվում է խնդրով, որպեսզի ՀՀ քաղաքացիների տվյալները չփոխանցվեն ռուսական ФСБ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան