Ինչպես գրանցվել «Road Control» բջջային հավելվածում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Road Control» այս հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվանգության ապահովմանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ գրանցման կարգն այսպես է․ «Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Googl Play-ից, iOS-ում apple store-ից), այնուհետև մտունում եք ներբեռնած հավելված, սեղմում գրանցվել։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը, այնուհետև ուսումնասիրում եք դրույթները, համաձայն լինելու դեպքում՝ տալիս եք ձեր համաձայնությունն, այնուհետև սեղմում շարունակել կոճակը, որից հետո կարճ հաղորդագրություն եք ստանում կոդի տեսքով բջջային հեռախոսահամարին, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։

Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։ Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, որից հետո հարկավոր է նշել մեքենայի խախտման տեսակը և լրացնել մեքենայի համարանիշը։ Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։