Սեպտեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով: Այս մասին տեղեկանում ենք դատական իշխանության պաշտոնական կայքից։ Ժողովի օրակարգում այս անգամ, ի թիվս այլնի, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։

Դատական դեպարտամենտն Ընդհանուր ժողովի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ, որին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ։

Նշենք, որ Դատական օրենսգրքի համաձայն՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները: Սրանք դատավոր նշանակվելու համար նախատեսված սահմանափակումներ են։ Վերը նշված կետերով սահմանվում է, որ դատավոր, հետևաբար՝ նաև հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, և որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

Օրենքի պահանջին համապատասխանող թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները՝

  1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի օգոստոսի 8-ի հրամանով ձևավորվել է մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝

  1. Նաիրի Գալստյան – Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (մրցութային հանձնաժողովի նախագահ),
  2. Արսեն Հովհաննիսյան – Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),
  3. Թամարա Ղուկասյան – Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),

4.Մարինա Թելոյան – Դատական դեպարտամենտի արձանագրային վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի քարտուղար):

Արաքս Մամուլյան