Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

«Նիստին մասնակցում էին Փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին, խմբի ղեկավարը բաց քննարկման, ինչպես նաև գործնական և իրատեսական առաջարկություններ և լուծումներ ներկայացնելու կոչ արեց:

ՓԾ տնօրենը նշեց, որ ըստ արտակարգ դեպքերի, պատահարների վերջին տարիների վիճակագրության զգալիորեն աճ է գրանցվել անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների մասնաբաժնում: Տնօրենն առաջարկեց կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընդգրկել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կամավորական փրկարարական կազմավորումների ուժերն ու միջոցները:
Կ.Ցուցուլյանը կանխարգելիչ միջոցառումների շարքում կարևորեց հրդեհների առաջացման սկզբնական փուլում արագ արձագանքման կազմակերպման նպատակով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կամավորական հրշեջ հենակետերի հիմնումը:

Ներկայումս, անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվում են շրջայցեր, հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, այդ թվում նաև ԱԹՍ-ներով, իսկ որոշ հատվածներում, կախված եղանակային պայմաններից, սահմանվում են հերթապահություններ։
Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կ․Ցուցուլյանն առաջարկեց աշխատանքներ տանել ըստ հետևյալ ուղղությունների, մասնավորապես, ճանապարհամերձ և ավելի խիտ խոտածածկ տարածքներում չոր խոտերի հնձում, չորացած ճյուղերի էտում և տարածքից հեռացում, անջրպետների ստեղծում, հանգստյան գոտիներում, զբոսաշրջության երթուղիներում տեղադրել հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ, հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, անտառային տարածքներում ջրառի համար նախատեսել ջրավազաններ ու ջրաղբյուրներ, հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային տարածքներում իրականացնել շուրջօրյա հերթապահություն և այլն:

Նիստի ընթացքում մասնակիցներն իրենց հերթին հանդես եկան մի շարք առաջարկություններով: Հանրային իրազեկման նպատակով առաջարկվեց կազմակերպել տեղեկատվական արշավներ, պատրաստել պարզ և ընկալման համար մատչելի տեսահոլովակներ և ապահովել դրանց տարածումը սոցիալական և պաշտոնական կայքերում, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև իրականացնել լայնածավալ իրազեկման աշխատանքներ հակահրդեհային վարքականոնների վերաբերյալ։

Նիստի ավարտին աշխատանքային խումբը որոշեց անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձևավորել մարզային աշխատանքային ենթախմբեր, որոնք տեղերում կիրականացնեն ուսումնասիրություններ, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։