Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:

Քննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս, ով հայտնի է «Վիտյա Թբիլիսսկի» մականվամբ, 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», իբր պարտված գրազի վերաբերյալ զրուցելու պատրվակով, զանգահարել և հանդիպման է հրավիրևել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին։

Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իր ավտոմեքենայով գնացել է հիշյալ ռեստորան, որտեղ հանդիպել է 7-8 անձանց հետ, այդ թվում՝ վերոհիշյալ քրեական հեղինակություն Վ.Ա.-ի։

Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։

Գործադրված բռնության և իր ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետևանքով առաջացած վախի ազդեցության տակ տղամարդը համաձայնել է կատարել իրեն ներկայացված պահանջը:

Տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայով, որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք, նրանից վերցրել են ավտոմեքենայի բանալիները։

Քրեական վարույթով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերստին քննարկելու ընթացքում Վ.Ա.-ն դատարանում հայտարարել է, որ ինքը հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հաստատել է այն հանգամանքը, որ ինքը ստացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող»-ի կարգավիճակ, կապված է քրեական ենթամշակույթի հետ, ստացել և պահպանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնները։

Հաշվի առնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող» լինելու հանգամանքը բարձրաձայնելով՝ նա իրական հնարավորություն է ստեղծում իր կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելու հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների շրջանակներում իրականացնելու դրանից բխող գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Վ.Ա.-ին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդութամբ, հանձնվել է հսկող դատախազին:

Շորթմանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: