Մարդկանց փորձում են համոզել, որ կարելի է լինել դերասան առանց մասնագիտական կրթության. ապաքաղաքական զրույց Սառա Նալբանդյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է մշակութաբան, դրամատուրգ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը: Նրա կարծիքով՝ ուսուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են վերջին տասնամյակներում, պետք է վերաիմաստավորվեն: Մասնավորապես, «արվեստանոցների» համակարգն առնվազն լրացումների կարիք ունի: Թատերական ինստիտուտի ռեկտորն այս հարցում կողմ է ռոտացիոն սկզբունքին:

Խոսելով հայկական սերիալների զգալի մասի ոչ բարձր որակի մասին՝ հաղորդման հյուրը նշում է, որ դրա հիմնական պատճառը հապճեպությունն է, էժանի հետևից ընկնելը: Սցենարիստը մի գիշերում գրում է հաջորդ սերիայի սցենարը, առավոտյան դերասանները պետք է նկարահանվեն, հաճախ՝ առանց ռեժիսորի:

Թատերագետը բացասաբար է վերաբերվում «փողոցից» մարդ բերելու և սերիալում նկարահանելու պրակտիկային: Ըստ նրա՝ մարդկանց փորձում են համոզել, որ դերասան կարելի է դառնալ առանց մասնագիտական կրթության:

Արդյո՞ք դերասանական խաղը պետք է լինի արժանահավատ: Ըստ Սառա Նալբանդյանի՝ եթե խոսքը կինոյի մասին է, ապա պատասխանը պետք է լինի միանշանակ դրական: Թատրոնում ամեն ինչ կախված է ռեժիսորի դրված խնդիրներից: Պայմանականության աստիճանը, ընդհանուր առմամբ, թատրոնում բարձր է, և հենց այդ պատճառով թատերական կատարումները, որպես կանոն, արագ են հնանում: Մշակութաբանը, այնուամենայնիվ, շեշտում է, որ անկախ ժամանակաշրջանից՝ հայ հանդիսատեսը պահանջում է թատերական ներկայացումներից և կինոֆիլմերից էմոցիոնալ բարձր լարում:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան