Կանադական էներգետիկ ընկերությունը մշակելու է Թուրքիայի քրդաբնակ շրջանում գտնվող նավթի խոշոր հանքավայրը

Լուրեր

04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կանադայի Կալգարի քաղաքի նավթ և գազ արտադրող Trillion Energy ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել թուրքական ընկերության հետ։ Գործարքը կնքվել է 50 տոկոս աշխատանքային և շահութաբեր բաժնեմասի համար՝ նավթի հետախուզման երեք բլոկներում, որոնք գտնվում են քրդաբնակ Ջուդի Գաբար լեռնային շրջանում՝ Թուրքիայի հարավ-արևելքում։ Այստեղ տասնամյակներ շարունակ հակամարտում են Թուրքիայի անվտանգության ուժերն ու երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), գրում է Al Monitor-ը։

Ընկերությունը նշել է, որ Ջուդի Գաբարը «գործուն նավթային համակարգի կենտրոնն է, որը ձգվում է Իրաքից և Սիրիայից, որտեղ թուրքական հատվածը ներառում է մի քանի խոշոր նավթահանքեր, այդ թվում՝ Սեհիտ Էսմա Չևիկը», որը հայտնաբերվել է 2023 թվականին։

Մայիսին շուրջ 1 միլիարդ բարել նավթի հայտնաբերումը Շըրնաք նահանգի վերջին նավթահանքում, որը սահմանակից է էներգիայով հարուստ Իրաքին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը շեփորահարում էր որպես պատմության մեջ ամենամեծ ափամերձ նավթահանքը, որը կարող է Թուրքիայի այդ շրջանը վերափոխել տնտեսական կենտրոնի։

Էրդողանը Ջուդի Գաբարում պաշարների ընդհանուր արժեքը գնահատել է 12 միլիարդ դոլար և խոստացել առաջիկա տարիներին Թուրքիան դարձնել էներգետիկ առումով անկախ և նավթ արտահանող:

Պետական Turkish Petroleum-ը (TPAO) հայտնել է, որ Յալչին հանքավայրը ներկայում օրական արդյունահանում է 10,000 բարել նավթ: Արդյունահանման թիրախը սահմանվել է 10 անգամ ավելի։

Արդյունաբերության աղբյուրները, սակայն, թերահավատություն ունեն:

«Ջուդի Գաբարի մասին պնդումները որոշակիորեն կասկածելի են, քանի որ դրանք ինքնուրույն չեն ստուգվել։ Տարածքում նավթի առկայությունը վաղուց էր հայտնի, բայց արդյունահանելը ձեռնտու չէր, և ես վստահ չեմ, որ այդ իրավիճակը փոխվել է»,- Al-Monitor-ին ասել է Իրաքյան Քուրդիստանից միջազգայնորեն ճանաչված էներգետիկ փորձագետ Մեհմեդ Օգութուջուն։

Նա նշել է, որ արտադրության արժեքը, ամենայն հավանականությամբ, շատ բարձր կլինի, և Trillion-ի համար անհնար կլինի դա անել ինքնուրույն․ հարուստ ներդրող է պահանջվում, «եթե պահուստներն այնքան մեծ են, որքան պնդում են»։

«Oilfield Technology» արդյունաբերական հրատարակություն էլ գրել է, որ «Trillion-ի հետ կապված ոչ մի տնտեսական բացահայտում դեռևս չի արվել, և ոչ մի երաշխիք չկա, որ նավթ կհայտնաբերվի»:

Էմմա Չոբանյան