Հրանտ-Լեոն Ռանոսն իր առաջին հարցազրույցն է տվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ Լեոնե Ռանոսն իր առաջին հարցազրույցն է տվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո և խոսել թիմի մթնոլորտից, մարզումներից։

«Առաջին շաբաթները շատ ինտենսիվ էին։ Ամեն օր նոր մարդկանց էի հանդիպում, շատ հուզիչ էր: Այստեղ կարծես ընտանիք լինի: Ես շատ լավ եմ հարմարվել իմ թիմակիցների հետ. մենեջերը և անձնակազմը շատ լավն են: Զգում ես ակումբի մեծությունը և նաև երկրպագուների կիրքը: Մենք գիտենք, թե որքան կարևոր է նրանց համար այս ակումբը: Ես հուզված եմ, ինչպես երբևէ, «Բորուսիայում» լինելու համար և կարող եմ զգալ այդ ամենը»,-ասել է Ռանոսը։

Ռանոսը պատմել է նաև մարզումների ու արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին։

«Յուրաքանչյուր մարզման ընթացքում իսկապես նոր բան ես սովորում: Մարզչական շտաբն ու թիմակիցներս ինձ շատ են օգնում և միշտ բարեհամբույր կերպով լսում են, երբ ես հարց ունեմ։ Ընդհանուր առմամբ, նախապատրաստական աշխատանքները շատ լավ են անցել։ Մենք հաղթել ենք բոլոր ընկերական խաղերում, բացի մեկ ոչ-ոքիից: Մենք որպես թիմ ավելի ու ավելի լավն ենք դառնում»:

Վերջինս նաև պատմել է թիմակիցների հետ շփումների մասին։

«Ուսումնամարզական հավաքը միանշանակ մերձեցրեց մեզ։ Միասին սնվելու ընթացքում բազմաթիվ խոսակցությունները, խաղադաշտում և դրանից դուրս վարժությունները օգնել են մեզ բոլորիս ավելի լավ ճանաչել միմյանց»,- պատմել է Ռանոսը:

Ռանոսը անդրադարձել է նաև մենենջեր Ջերարդո Սեոնեի հետ աշխատանքին։ «Նա միշտ շատ գործնական է և սիրում է շփումը: Բացի այդ, նա ունի անկաշկանդ պահվածք, շատ է ծիծաղում և սիրում է կատակել խաղացողների հետ: Նրա գլխավորությամբ մինչմրցաշրջանը շատ ինտենսիվ է եղել, և մենք որպես թիմ մեծ առաջընթաց ենք գրանցել»,- պատմել է Ռանոսը։