«Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել է ընդամենը 1 օր

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ներուժ 4.0» ծրագրով նախատեսում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում օգոստոսի 23-28-ը կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:

Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

Նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը,

• Ծրագրի հայտադիմումներն ընդունվում են հետևյալ հղումով:
• Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2023 թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:00-ին:

Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե՝

• ունի նախապես ձևավորված թիմ,
• հիմնադիրը (կամ առնվազն համահիմնադիրների 50%-ը)
1. ունի/ունեն հայկական ծագում,
2. չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների),
3. վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում,
• գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում,
• գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
• հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:
Հավելյալ տեղեկությունների համար այցելել  www.neruzh.am։

«Ներուժ» պետական ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ նպաստելով սփյուռքի տեխնոլոգիական և գործարար տաղանդի հայրենադարձությանը: Նախորդ տարվա «Ներուժ 3.0» ծրագրի միջոցառումն անցկացվել էր 2022 թ. հոկտեմբերի 21-25-ը Դիլիջանում: Ծրագրի արդյունքներով հաղթող էր ճանաչվել 3 թիմ, որոնք ներկայացնում էին բիոտեխնոլոգիական ոլորտը: Ժյուրիի գնահատման արդյունքում առաջին տեղը զբաղեցրել էր «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, երկրորդ տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, երրորդ տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ: