32-ամյա կնոջ խարդախությունների հետևանքով 21 քաղաքացի է տուժել

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Բացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ, հայտնել, թե իբր նրանց կարող է դարձնել ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, և որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։ Կեղծ խոստումներ տալով, իր կողմից պատրաստված, անշարժ գույքերի գրանցման գործընթացի վերաբերյալ իբր Երևանի քաղաքապետարանից ստացված կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նա 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող ընդհանուր 29.230.200 ՀՀ դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ՌԴ ռուբլի գումար:

Նույն անձը 2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մոլորության մեջ գցելով, վստահությունը չարաշահելով, մի քաղաքացու հայտնել է, թե իբրև հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Կասկած չհարուցելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով նա ներկայացրել է իբր Դատախազությունից ստացված, մինչդեռ իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ գրություն այն մասին, որ ինքը քրոջ և եղբոր լիազորագրերի հիմքով ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է նրանցից թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 ՀՀ դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 ՀՀ դրամ գումար:

Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբրև հանդիսանում է առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր, խոստացել գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Խոստումն իբրև թե կատարելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ներկայացրել է իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե այդ անձը հանդիսանում է հիշյալ ՍՊ Ը-ի 63 տոկոս և առողջարանի 54 տոկոս բաժնետեր:

Բացի այդ, 2020թ․ ծանոթանալով մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս կողմից բնակարան գնելու մտադրության մասին՝ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին տիրանալու նպատակով մշակել և իրականացրել է հանցավոր սխեմա։ Իրենց մտերմությունն օգտագործելով, որպես վստահությունը չարաշահելու միջոց, 2020թ․ այդ կնոջն առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրեն պատկանող երկու բնակարան։

Այնուհետև նշված անձի հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող հիշյալ բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին՝ 7.500.000 ՀՀ դրամ գումարով գնել բնակարաններից մեկը։

Տեսնելով հիշյալ բնակարանը գնելու հարցում ծանոթի պատրաստակամությունը՝ 32-ամյա կինը խնդրել և ստացել է նշված գումարից որպես կանխավճար 2.500.000 ՀՀ դրամ։ Գործարքին օրինական տեսք հաղորդելու միտումով գրել է ստացական-պարտավորագիր, ըստ որի՝ նշված գումարն ստանալով՝ իբր, պարտավորվել է տասնօրյա ժամկետում հանձնել բնակարանը։ Մնացած՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամը, հափշտակելու դիտավորությամբ, առաջարկել է բնակարանի ձեռք բերման նպատակով գումարն իրեն տրամադրելու գործարքը կնքել նոտարական վավերացմամբ՝ այն ձևակերպելով որպես փոխառություն։ Գումարը ստանալով, նոտարական վավերացմամբ, նրա հետ կնքել է նույն գումարի չափով փոխառության պայմանագիր։

Այդ ընթացքում պատրաստել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իբրև տրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը և նույն վարչական շրջանի մեկ այլ բնակարան սեփականության իրավունքով նշված անձի անվամբ գրանցված լինելու վերաբերյալ սեփականության կեղծ վկայականներ, որոնք տվել է վերջինին՝ այդ կերպ ավելի ամրապնդելով գործարքին օրինական տեսք հաղորդելու և մոլորության մեջ գցելուն ուղղված իր ջանքերը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 32-ամյա կինը տեղեկացել է, որ 2020թ․ հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրեն հասցեագրված գրության համաձայն՝ վերոհիշյալ 50 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կենտրոնական բանկ փոխանցելը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան իրավասության շրջանակներից:

Նշված գրությունը ստանալուց հետո ապօրինի պատրաստել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող նույն գրությունից՝ ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 50 միլիոն ՀՀ դրամ գումարը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որը հետագայում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Գրության հետ միաժամանակ նույն նախարարություն է ներկայացրել նաև իբրև ՀՀ կենտրոնական բանկից իրեն հասցեագրված, սակայն իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող գրությունը:

Շարունակելով կեղծիքների շարքը, նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով, 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈՒԱԿ-ում չեն աշխատել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագ և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: