Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը․ Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է։ Այս մասին գրառում է կատարել է Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կողմից 10 տարվա վաղեմությամբ «ահասարսուռ խարդախությանը» մասնակից լինելու, 3 տարի արդեն քննվող վարույթով նրանց ձերբակալելու մասին դատախազության տարածած հաղորդագրությունից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողներից, ընկերներից, պարզապես սրտացավ անծանոթ քաղաքացիներից կատարվողը մեկնաբանելու խնդրանքով։

Սիրելի հայրենակիցներ, ես փաստաբան եմ, իրավաբան եմ, ես չեմ կարող մեկնաբանել ձեզ հրամցվող իրավական շիլափլավը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը, այսօր ախշարհի բեմերում որպես Հայաստանի ներկայացուցիչ մեծ ներկա ու ապագա ունեցող ամենավառ փայլող աստղերից մեկի կարիերային ուղղված հարվածը, երբ անգամ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել այս ամենի պատճառն ու իմաստը։

Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է։ Իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում, վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է։
Աստված բոլորիս հետ, և թող յուրաքանչյուրս մեր գործածի դիմաց ստանանք համարժեքը»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։