Լանջիկ-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1992 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Ս․-ն (ծնված 1988 թ․) , Վ․ Ս․-ն (ծնված 2007 թ․), Լ․ Ու․-ն (ծնված 1992 թ․), Է․ Բ․-ն (ծնված 2016 թ․) և Մ․ Բ․-ն (ծնված 2019 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ա․ Պ․-ն, Լ․ Ս․-ն և Լ․ Ու․-ն հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Է․ Բ․-ն, Մ․ Բ․-ն և Վ․ Ս․-ն տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ: Բժիշկներն Է․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր։