ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին
Հասարակություն
11.07.2018 | 16:29Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, որի արդյունքում բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը:
Factor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ չկան հրապարակման ենթակա այլ մանրամասներ։