Վարչապետը փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, ուղարկեց, ու էլ մեզ չի ընդունում․ անհետ կորածի ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սակայն նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտից փակել են Բաղրամյան պողոտան, այժմ նստացույց են սկսել, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք պնդում են, որ իրենց զավակներն անհետ կորած չեն, գերեվարված են․ ադրբեջանական հեռուստատեսությամբ տեսել են, որ իրենց երեխաներին անտառից հանել, թևերը կապած տանում են։

Ծնողներին դեռ մեկ շաբաթ առաջ էին խոստացել, որ հանդիպում կլինի վարչապետի հետ, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել։

«Մեզ խոստացան, որ եթե մեր հարցերին լուծում չտան, գոնե մեզ կլսեն, բայց խաբեցին։ Մենք մեկ շաբաթը լրանալուն պես նորից եկանք՝ պահանջում ենք հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, բայց ո՛չ ընդունում է, ո՛չ լսում մեզ։

Վարչապետի հետ նախկինում հանդիպել ենք, մեզ ընդունեց, փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, ու դրանից հետո էլ չի ընդունում։

Ասում էր՝ մեր գերիները մեկ-երկու ամիս կսպասեն, մեզ կներեն։ Բայց այս հարցը պատասխան չունեցավ, ոչ էլ ուզում է լուծել»,- այս մասին նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Մանրամասները՝ տեսանյութում։