Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ «Մայբախ»-ը վրաերթի է ենթարկել պարեկի. նա հիվանդանոցում է

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ պարեկային ծառայող է վրաերթի ենթարկվել։ Ականատեսների վկայությամբ՝ «Մայբախ» մեքենայի վարորդը, շրջադարձի ժամանակ չնկատելով փողոցում ակցիան կանոնակարգող պարեկին, վրաերթի է ենթարկել նրան։ Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, պարեկն այս պահին հետազոտվում է.

«Հուլիսի 26-ին Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված ՀՀ ոստիկանության պարեկը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց` գանգատվելով ձախ ստորին վերջույթի ցավերից: Տուժածը գիտակից վիճակում է հոսպիտալացվել, այժմ հետազոտման փուլում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը։

Նշենք՝ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի N զորամասի («Քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Հարազատները փակել են Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ ևս վարչապետի հետ հանդիպելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել, սակայն, Փաշինյանն այդպես էլ չէր ընդունել։