Էդ որ ասում եք քաղբանտարկյալ, ի՞նչ նկատի ունեք․ Փաշինյանն անդրադարձավ Աշոտյանի և մյուսների կալանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 16:06
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ ինչու չի կայացել Իլյա Տոպուրիայի դեմ մենամարտը
07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
07.04.2026 | 15:24
Իրանի գերագույն առաջնորդը «անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմում». The Times
07.04.2026 | 15:20
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր ունեցվածքը // Մի շարք մարզերում ձյուն կգա․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Բոլորը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալներ չեն․ այսօր՝ հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ։ Ասում են՝ ընտրություններրից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, ընտրություններից առաջ կալանավորվեր, ասելու էին՝ առաջ կալանավորվեց։ Հարցն այն է՝ այդ մարդը կատարե՞ լ է արարք, որը Քրեական օրենսգրքով պետք է հասցեագրվի․․․ Այո, նրանցից ոչ մեկի մեղքն ապացուցված չէ, քանի դեռ չկա դատավճիռ։ Ես բան չունեմ մեկնաբանելու․․․

ՀՀ Քրեական օրենսգիրք կա և դատական համակարգ կա, որը, ինչպես նշվեց այսօր, ամենակատարյալ համակարգը չէ, բայց Ձեր նշած գործերի առումով ես մեկնաբանություն չունեմ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ից հետո շատ քաղքական շրջանակներ իրեն մեղադրում էին Շուշին հանձնելու հարցում․ «Ես էլ ասում էի, որ Շուշիի հետ կապված դրվագը պետք է լիարժեք քննվի․․․ Երբ եղավ կալանավորված անձ, սկսվեցին կալանավորված անձին պաշտպանող հայտարարություններ։ Իմ ռեակցիան հետևյալն էր՝ հիմա Շուշիի անկման դրվագը ուզո՞ւմ եք քննվի, թե՞ ոչ, թե՞ ուզում եք քննվի միայն այն դեպքում, եթե պարզվի՝ ես եմ մեղադրյալը, իսկ եթե պարզվի ես չեմ մեղադրյալը, արդեն էական չի քննվի։ Ինձ էին, չէ՞, մարդիկ մեղադրում հողերը հանձնելու մեջ, ես էլ ասում եմ՝ պատերազմական բոլոր դրվագները պետք է քննվեն։ Եթե եղել է կոնկրետ դեպք, Արեգասարի դրվագը, երբ հրամանատարն ասել է՝ պետք է հանձնեք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը, դա ուզո՞ւմ ենք քննվի, թե՞ ոչ, թե՞ եթե հրամանը ես չեմ տվել, ուրեմն չարժի, որ քննվի»։

«Հիմա եթե մարդը պետական գումարներով, ենթադրենք՝ ԵՊՀ գումարները ծախսելով՝ իր համար գույք է ձեռք բերել: Ուզո՞ւմ եք սա քննվի՞, թե՝ ոչ։
Կամ եթե քաղաքում սեփականաշնորհվել են հանրությանը պատկանող տարածքներ, որոնք օրենքով չի կարելի սեփականաշնորհվել, այսինքն՝ հանցանք է կատարվել, ուզում ենք դա քննվի՞, թե՞ չենք ուզում։ Կամ եթե, ըստ մեղադրանքի, բանակին մատակարարվել է, եթե ճիշտ եմ հիշում, ժամկետանց հրթիռներ, ուզում ենք այդ գործը քննվի՞, թե՞ չենք ուզում։ Ես չեմ ասում այս մարդիկ մեղավոր են, նկատի ունեմ առաջադրված մեղադրանքներըի»,- ասաց վարչապետը։

Այսինքն՝ էդ որ ասում եք քաղբանտարկյալ, ի՞նչ նկատի ունեք։ Փաշինյանի այս հարցադրման ի պատասխան լրագրողը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը վաղուց բանաձևել է, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ։ Փաշինյանն արձագանքեց․ Բացառվում է, որ Ձեր նշած մարդիկ լինեն քաղբանտարկյալ․ բա-ցառ-վում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։