Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են, Երասխի կառուցվող գործարանը մետաղաձուլարան է․ Արամ Օսիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են, Երասխի կառուցվող գործարանը մետաղաձուլարան է։ Այս մասին այսօր «Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը։

20 հատ «Կամազն» ավելի շատ փոշի են հանում և օդը CO գազով աղտոտում, քան այդ գործարանի ծուխը։ Սա ոչ թե մետալուրգիական գործարան է, այլ մետաղաձուլարան։ Այստեղ երկաթն է ձուլվելու, և ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են։

Կոնվենցիան ստորագրվել է։ Ճիշտ որոշում կայացվել։ Հայկական կողմը ոչ նպատակահարմար է համարել ադրբեջանցիներին տեղյակ պահել գործարանի կառուցման համար, ինչը օրենքի սահմաններում է։

Թող հոխորտան, վատը միայն այն է, որ կրակում են»,- նշեց Օսիկյանը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ էր ուղղել՝ պահանջելով է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, պատճառաբանելով, թե իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել էր Ադրբեջանի «բաց նամակին»՝ կապված Երասխում գործարանի կառուցման հետ՝ նշելով, որ այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Պատասխանով նախարարությունը ադրբեջանական կողմի ներկայացրած մի շարք կեղծ փաստերի հերքումներ է ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։