Վթար՝ Ծովագյուղի մոտ. 8 անձ հոսպիտալացվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Ծովագյուղի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգը ստացվել է 10:00-ի սահմաններում։

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ում բախվել են Ս․ Մ․-ի վարած «Hyundai Elantra» և Հ․ Մ․-ի վարած «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սևանի բուժկենտրոն են հոսպիտալացվել 8 տուժածներ` 31-ամյա Լ․ Մ․-ն, 62-ամյա Լ․ Ա․-ն, 32-ամյա Ա․ Ա․-ն, 73-ամյա Ն․ Պ․-ն, 37-ամյա Ն․ Բ․-ն, 29-ամյա Ն․ Հ․-ն, 24-ամյա Ա․ Դ․-ն և 3-ամյա Գ․ Մ․-ն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։