Սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց կունենանք, այն կտեղակայվի Ակադեմիական քաղաքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
Բոլորը

Երկրում սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը Հայաստանի կառավարության ծրագրերում է։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ատեստավորման պրոցեսը ԶՈՒ-ում արդեն իսկ հունիս ամսվա սկզբից մեկնարկել է: Այս մասին նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող, առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ը հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ. խոսքը վերաբերում է պատրաստվածություան մակարդակին»,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ վերջին օրերին ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում լինելու և զրույցների արդյունքում արձանագրել է՝ կա ընկալում առ այն, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, ովքեր թերացել են: «Բայց գործընթացը բավականին առողջ է: Ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, և արդեն փաստացի արձանագրվում են: Մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»,- ասաց Պապիկյանը:

Ինչ վերաբերում է ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմանը, նախարարը հստակեցրեց․ «Մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ. կան բավարար, լավ և գերազանց նշաձողեր: Մենք արդեն իսկ ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը. նրանց պարագայում աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել: Կառավարությունը, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կախված է պատրաստվածության մակարդակից»:

«Մեր դիտարկմամբ՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կունենանք դիմորդների բավականին մեծ թիվ, իհարկե, թվեր չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե նաև սա կապված է նրանով, որ ռազմական համալսարան ընդունված, ավարտած ու ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան։

«Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա, ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե ծառայում են Սյունիքում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ ու իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։ Այսինքն՝ ստանում են արդեն կրկնապատկված աշխատավարձ ու բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե կառավարության ծրագրում է սպայական համալսարան ու սպայական ավագ դպրոց ունենալը, որը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում․ «Ծրագիրն արդեն մտել է իրականացման փուլ, առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը, կսկսենք նախագծերը փուլ-փուլ իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։