Երևանի ավտոկայանատեղիների ապօրինի կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված ստվարաթղթե ու փայտե արկղերի, մետաղական ու պլաստմասե արգելանշանների տեսքով ապօրինի կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը, դրանք հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհի երթևեկելի հատվածում օրենքն արգելում է կանգնակ տեղադրել: Չկա նման վայր կամ տեղ, որտեղ թույլատրվում է կանգնակ դնել: Դրանք, իհարկե, տարբեր պատճառներով են տեղադրվում՝ գումար շորթելու, հատկացված ծառայողական կայանատեղի այլ մարդկանց մուտքը չթույլատրելու համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Ըստ աղբյուրի՝ խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարեկային ծառայության հետ ամենօրյա ուժեղացված ստուգայցեր է անում: Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով՝ կանգնակն այս հատվածներում արգելվում է: Տուգանքը 25.000 ՀՀ դրամ է: Արձանագրությունը կազմվում է տեղում, քաղաքացուն տրամադրում ենք կտրոնը. 30 օրվա ընթացքում կարող է վճարել կամ բողոքարկել»,- նշում են պարեկային ծառայողները:

«Կանգնակները խնդիր են ամբողջ քաղաքում, հատկապես՝ կենտրոնում, կան նաև մշտական հասցեներ»,- դժգոհում են վարորդները: Տնտեսվարողներն էլ հակադարձում են՝ եթե չտեղադրե՝ն մուտքը կփակվի:

Նշվում է, որ հունվարից մինչև հիմա մոտ 1000 կանգնակ է հեռացվել: Ստուգայցերը լինելու են շարունակական: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու չտեղադրել կանգնակներ: